Հնարքներ, որոնք կթեթևացնեն ծնողների կյանքը (լուսանկարներ)
LifeTert.am-ը գրում է .
Ծնողները ոչ միայն խիստ դաստիարակներ են, այլև հնարամիտ ու նախաձեռնող մարդիկ, որոնք մշտապես նոր գաղափարներ են մտածում երեխաներին զբաղեցնելու և ընտանիքի առօրյան հեշտացնելու համար։
Նրանք կարող են երեխաներին ներգրավել գործընթացի մեջ՝ համադրելով աշխատանքը խաղի հետ ու դրանով իսկ երեխաներին զբաղեցնելով ու զարգացնելով։
Ստորև ներկայացնում ենք AdMe.ru կայքի առաջարկած 10 հետաքրքիր ու օգտակար գաղափարները.
Կարելի է երևակայությանն ազատություն տալ ու ֆլոմաստերների և սպիրտի միջոցով նկարազարդել սպիտակ կամ հին կտորե կոշիկները

Եթե չեք ուզում, որ երեխան ինչ-որ դռներ բացի, ուղղակի փաթաթեք բռնակները ռետինե կապիչով

Որպեսզի գունավոր մոմամատիտները չկեղտոտեն երեխաների ձեռքերն ու հագուստը, տեղադրեք դրանք դեզոդորանտի դատարկ տուփի մեջ

Պաղպաղակ ուտելու ժամանակ կեղտաբծերից խուսափելու համար օգտագործեք կեքսերի համար նախատեսված բաժակներ

Դեղորայքի տուփի վրա կարելի է նշել ընդունման օրերն ու ժամերը՝ դրանք չմոռանալու նպատակով

Հին անիվներն ու տախտակները կարելի է օգտագործել ճոճանակ պատրաստելու համար՝ ըստ ցանկության ներկելով կամ զարդարելով դրանք

Լուսարձակող ձողիկները լողանալու գործընթացը տոն կդարձնեն

Մանկական տոների ժամանակ կարելի է թելերով լաբիրինթոս պատրաստել

Նկարչության հանդեպ սեր առաջացնելու համար կարելի է պատին ամրացնել շրջանակ ու թղթի հաստ փաթեթ

Ընդամենը մի քանի լամպերով, վարագույրով ու խաղալիքներով կարելի է երեխաների համար ստեղծել կախարդական անկյուն. գոհ կլինեն թե՛ երեխաները, թե՛ ծնողները
