Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Տեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Սիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան


Հարաբերությունները վերականգնելու համար Թուրքիան պայմաններ է դրել Իսրայելի առաջ

Header

 Թուրքիան համառում է Իսրայելի հետ հարաբերությունները լավացնելու համար իր կողմից առաջ քաշված բոլոր պայմանները կատարելու մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն այսօր Անկարայում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Թուրքիան չի հրաժարվի «Համաս»-ի հետ շփումներից եւ Գազայի շրջափակումը հանելու պահանջից»:

«Մենք չեն քննարկելու «Համաս»-ի հետ Թուրքիայի շփումները շարունակելու թեման, եւ չեն հրաժարվելու Գազայի հատվածի շրջափակումը հանելու մասին պայմանից: Այդ երկու պահանջները պետք է կատարվեն: Մենք Իսրայելի հետ բանակցում ենք, թե ինչպես պետք է դրանք իրագործվեն եւ ինչպես պետք է մենք օգնություն հասցնենք Գազայում պաղեստինցիներին», -ասել է նա:

Չավուշօղլուն հավելել է, որ եթե Անկարան հրաժարված լիներ այդ երկու պահանջներից, թուրք-իսրայելական հարաբերությունները վաղուց լավացած կլինեին:

Թուրք նախարարը նաեւ հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունների հաջորդ ռաունդը «ամենայն հավանականությամբ, տեղի կուենան հունիսի ընթացքում»:

ԶԼՄ-ների տվյալներով, երկու երկրների ներկայացուցիչների միջեւ շփումները կարող են տեղի ունենալ հունիսի 26-ին եվրոպական երկրներից մեկում:

Հարաբերությունների նորմալացման համար Թուրքիան Իսրայելից ներողություն եւ փոխհատուցում է պահանջել 2010 թվականի մայիսին «Մավի Մարմարա» նավում 9 թուրք քաղաքացիների մահվան դիմաց, որոնք, կարծես իսրայելյան կողմը համաձայնվել է կատարել: Մնում է չկատարված Պաղեստինի Գազայի հատվածի շրջափակումը հանելու մասին պայմանը:

Թել Ավիվն, իր հերթին, ուզում է, որպեսզի Անկարան փակի «Համաս»-ի ստամբուլյան գրասենյակը: Սակայն, ինչպես այսօր, այնպես էլ չորեքշաբթի, Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը դրան չի գնա:

«Առանց «Համաս»-ի, պաղեստինյան խնդրի լիարժեք լուծում հնարավոր չէ: Եւ դա հասկանում են Իսրայելում: Մենք չեն թաքցնում մեր շփումները «Համաս»-ի հետ եւ շարունակելու ենք դրանք», -ասել է Չավուշօղլուն:

Իսրայելի «10-րդ ալիք» հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելյան եւ թուրքական պատվիրակությունները հաղթահարել են հարաբերությունների նորմալացման մասին բանակցություններում հիմանական հակասությունները, եւ արդեն հաջորդ ռաունդը կարող է պսակվել համաձայնության ձեռքբերմամբ: «Իսրայելը եւ Թուրքիան հետ են կանգնել պահանջներից, որոնք իրենցից խոչընդոտ էին ներկայացնում նորմալ հարաբերությունների վերադառնալու համար: Իսայելյան գնատականներով, արդեն բանակցողների հաջորդ հանդիպման ժամանակ կարող է համաձայնություն ձեռք բերվել 5 տարի ք աղաքական խզվածությունից հետո դեսպանների վերադառնալու մասին», -հայտնել է հեռուստաալիքը:

Փոխզիջումը, հեռուստաալիքի տվյալներով, ենթադրում է, որ «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցչությունը կկարողանա մնալ Ստամբուլում, բայց թուրքական իշխանությունները հետեւելու են նրա աշխատանքին եւ թույլ չեն տալու Իսրայելում եւ Հորդանան գետի արեւմտյան ափին ահաբեկչական գործունեության մեջ նրա մասնակցությունը: Իսրայելցիները Գազայում Թուրքիային առաջարկում են հատուկ կարգավիճակ, որը նրանց կտա ընդլայնված հնարավորություններ մարդասիրական նախագծեր իրականացնելու համար:

Անկարայի եւ Թել Ավիվի միջեւ հարաբերությունները զգալիորեն վատացել են այն բանից հետո, երբ 2010 թվականի մայիսին այսպես կոչված «ազատության նավաշարասյան» 6 նավեր փորձել էին ճեղքել Պաղեստինի Գազայի հատվածի շրջափակումը եւ մարդասիրական օգնություն հասցնել այնտեղ, բայց կանգնեցվել էին հրեական պետության իշխանութունների կողմից:

Իսրայելը «նավաշարասյան» հանդիման երկու ռազմական նավակ էր ուղարկել, որոնք պետք է նավերին ուղեկցեին Աշդոդ նավահանգիստ: Այնտեղ իշխանությունները խոստացել էին ստուգել բեռը եւ ՄԱԿ-ի ուղիներով այն փոխանցել Գազայի հատված:

Այն բանից հետո, երբ թուրքական «Մավի Մարմարա» նավի անձնակազմը հրաժարվել է կատարել իշխանությունների պահանջները, Իսրայելի զինծառայողները դեսանտ էին իջեցրել նավի վրա: Իսրայելյան կողմի համաձայն` թուրքական նավում գտնվող մարդիկ գրոհել են հատուկ նշանակության ջոկատայինների վրա` հարձակվելով դանակներով եւ մահակներով: Դրանից հետո թուրքերին հաջողվել էր խլել մի զինվորի զենքը, սկսվել է փոխհրաձգություն, որի արդյունքում 9 թուրք ակտիվիստներ սպանվել են:

Արդեն 5 տարի է` Թուրքիան Իսրայելից պահանջում է պաշտոնապես ներողություն խնդրել կատարվածի համար եւ տուժածներից յուրաքանչյուրի ընտանիքին 1 մլն դոլար փոխհատուցում կատարել: Թել Ավիվը մերժում է Անկարայի պահանջը` պնդելով, որ իր զինծառայողները գործել են միջազգային համաձայնագրերի եւ իրավունքի շրջանակում: Այդ միջադեպից հետո երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են:

 

Սեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ամենադիտված