Պատրաստեք Գլյասե ու զովացեք ամռան տապից
LifeԲաղադրիչներ
- սուրճ սև - 2-3 թ/գդ
- շաքարավազ - 2-3 կտոր (խորանարդիկ)
- կաթ - 250 մլ
- պաղպաղակ - 50 գր (կրեմ-բրյուլե)
- շոկոլադ սև - 5-10 գր
Պատրաստման եղանակ
- Չափաբաժինները` 1-2: Հատիկավոր սուրճը աղում ենք, լցնում սրճեփի մեջ և 20 վայրկյան ուժեղ կրակի վրա տաքացնում ենք, որպեսզի սուրճի բույրն առավելագույնս բացվի։

- Լցնում ենք կաթը, հասցնում ենք եռման աստիճանի և կրակից վերցնում ենք, որ չթափվի։ Այս տարբերակը լատտեի կամ կաթով սուրճի սիրահարների համար է, եթե կաթ չենք սիրում, կարող ենք կաթը ջրով փոխարինել։

- Տաք սուրճի մեջ շաքար ենք լցնում և խառնում ենք, որպեսզի շաքարը լուծվի։ Սուրճ գլյասեն պետք է մինչև 10 աստիճան սառեցնենք։

- Քամում ենք և մանր ավազահատիկները հեռացնում։

- Այժմ լցնում ենք բաժակների մեջ, վրան պաղպաղակ ենք դնում։ Շոկոլադը քերում ենք։ Պաղպաղակի վրա քերած շոկոլադ ենք լցնում և անմիջապես մատուցում։

- Ահա և վերջ:


Ի դեպ, սուրճ գլյասե պատրաստելիս, շաքարի ընտրությունն անելիս, առաջնորդվում ենք նախասիրությամբ։ Դե, իսկ կաթն էլ, ցանկության դեպքում կարող եք ջրով փոխարինել