Գյումրիում մեծ ոգևորությամբ պատրաստվում են Հռոմի պապի այցին (լուսանկարներ)
ՀասարակությունTert.am-ը գրում է .
Հռոմի Պապի Հայաստան այցին ընդառաջ Գյումրիում մեծ ոգևորություն է: Tert.am-ի հետ զրույցում գյումրեցիները փոխանցեցին, որ տարվում են նախապատրաստական աշխատանքներ, որ այցելության երկրորդ օրը՝ հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն այցելի Գյումրու Վարդանանց հրապարակ, որտեղ կանցկացվի Սուրբ պատարագ:
Tert.am-ի հետ զրույցում գյումրեցի Մարիետա Գևորգյանն ասաց, որ ինքը շատ է ոգևորված Պապի այցելությամբ ու մասնակցելու է Սուրբ պատարագին: «Քաղաքի մեծ մասը մասնակցելու է արարողությանն ու հիմա բոլորը խոսում են միայն դրա մասին, միմյանց հարցնում են, թե որը ինչ մուտքով է մտնելու, որտեղ են կանգնելու, որ ավելի լավ տեսնեն քաղաքում ակտիվությունը»,- նշեց նա:
Քաղաքացի Հերմինե Ջաղացպանյանն էլ ասաց, թե խոսքերով դժվար է փոխանցել՝ ինչ մեծ է ոգևորությունը: «Բոլորը խառնվել են իրար: Մեծ բեմ է պատրաստվում, բոլորը գնում-գալիս խոսում են այդ թեմայով, մի խոսքով՝ բոլորը շունչները պահած սպասում են»,- ասաց Հերմինեն:



Շարունակությունն՝ այստեղ․