Իրանք էդքան չկան, ուղղակի մեղք են. Կայա Խուրշուդյանը՝ իր արտաքինը քննադատողներին
LifeԼife.panorama.am-ը գրում է .
Դերասանուհի Կայա Խուրշուդյանը, ով այժմ զբաղվում է արեւելյան պարարվեստով, վերջին օրերին կրկին քննարկումների կիզակետում է. եթե նախորդ անգամ թեժ քննարկումների պատճառ դարձան դերասանուհու սիլիկոնե շուրթերը, ապա այս անգամ քննադատությունների թիրախ է հանդիսացել Կայայի սանրվածքը:
Այս խոսակցությունների վերաբերյալ Կայա Խուրշուդյանի մեկնաբանությունը լսելու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց նրա հետ, ով նշեց. «Նման մարդկանց որեւէ կերպ արձագանքելն ինձ հարիր չէ, ես չեմ իջնի իրենց մակարդակին ու ոչինչ չեմ պատասխանի. Իրանք էդքան չկան, որ ես պատասխան տամ: Նրանք ուղղակի մեղք են, որ չունեն իրենց անձնական կյանքը: Իսկապես՝ ես ուղղակի խղճում եմ նրանց, որ ի տարբերություն ինձ՝ էդքան անգործ ու պարապ են: Պարզապես, երբ տանդ կամ աշխատավայրում նստած նման անհեթեթ բաներ ես կարդում, որը շենքերի մուտքի մոտ նստած տատիկների բամբասանք է հիշեցնում, անկախ քեզանից բարկանում ես»:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան