Թուրքիան ներողություն չի խնդրի Ռուսաստանից. Էրդողանի խոսնակ
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը ուղիղ եթերում հայտարարել է, որ Թուրքիան ներողություն չի խնդրի Ռուսաստանից և փոխհատուցում չի վճարի: Այս մասին հայտնել է Haberturk-ը:
Քալընը այդ կերպ է մեկնաբանել նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից Ռուսաստանի օրվա կապակցությամբ այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ հղելը:
Քալընը հիշեցրել է Էրդողանի այն խոսքերը, որ նամակն ուղարկվել է ավանդույթի համաձայն, սակայն բնականաբար դա ուղերձ էր. «Սակայն խոսքը ներողության ու փոխհատուցում վճարելու մասին չէ»:
Քալընն ընդունել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը բացասաբար է ազդել Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի վրա, սակայն խնդիրներ կան նաև ռուսական կողմի մոտ: