ԱՄՆ-ում տարհանվել է 50-հարկանի երկնաքերը
ՄիջազգայինԱմերիկյան Դալլաս քաղաքում արտակարգ ծառայությունները տարհանել են 50-հարկանի երկնաքերի այցելուներին, հայտնում է ren.tv-ն:
Ըստ ականատեսների՝ շենքին կից բոլոր փողոցներն արգելափակված են ոստիկանության կողմից: Նշվում է, որ շենքում պայթյունի սպառնալիք էր հայտարարված և մարդկանց խորհուրդ են տվել՝ «որքան հնարավոր է, շուտ դուրս գալ շենքից»:
Այն մասին, թե որտեղից է ոստիկանությունը շենքում պայթյունի սպառնալիքի մասին տեղեկություն ստացել, չի հաղորդվում:
Տեղեկատվությունը ճշտվում է: