Գևորգ Սաֆարյանի գործով վկա ոստիկանների հարցաքննությունը շարունակում է
ՀասարակությունԱյսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի գործով դատական հերթական նիստը։ Նիստի ընթացքում շարունակվեց Ամանորի գիշերը տեղի ունեցած միջադեպի մասնակից վկա ոստիկան, Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Վարդան Ապրեսյանի հարցաքննությունը:
Ոստիկանը նախաքննության ընթացքում 14 անգամ ցուցմունք է տվել և ամեն անգամ հաստատել է, թե ինչպես է Գևորգ Սաֆարյանը հարվածում ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին։ Պաշտպանական կողմն էլ հարցեր էր տալիս, թե ինչպես է նա դա տեսել, երբ հայացքը դեպի Գևորգ Սաֆարյանն է եղել։ Վկան հիմնականում պատասխանում էր՝ «չեմ հիշում», ամիսներ են անցել, մանրամասն չեմ հիշում։
Պաշտպանական կողմը վկայի հարցաքննությունից հետո դատարանին ներակայացրեց, որ վկայի նախաքննական ցուցմունքում և այստեղ՝ դատարանում տված ցուցմուքնում առկա են հակասություններ։ Մեղադրող կողմն էլ իր հերթին պնդում էր, որ հակասություններ չկան և պաշտպանական կողմը վկայի պատասխանները հասկանում է այնպես, ինչպես ուզում է։
Դատական նիստի ժամանակ դատավորը սանկցիա կիրառեց դահլիճում գտնվող քաղաքացիներից մեկի նկատմամբ՝ նկատողություն տալով տեղից խոսելու համար։
Նիստը կշարունակվի այսօր՝ հունիսի 23-ին, ժամը 12։00-ին։