Ջեռոցում եփված դդմիկներ` բանջարեղենային և մսային լցոնով
LifeԲաղադրիչներ
- դդմիկ - 700 գր
- միս տավարի (աղացած) - 200 գր
- սոխ - 100 գր
- գազար - 100 գր
- լոլիկի մածուկ - 1 ճ/գդ
- թթվասեր - 5-6 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- բուսայուղ - տապակելու համար
Պատրաստման եղանակ
- Դդմիկով, տավարի խճողակով և բանջարեղենով հագեցնող և համեղ ուտեստ։ Դդմիկների փոխարեն կարելի է սմբուկ օգտագործել։ Սոխը մաքրում ենք և մանր կտրատում։

- Գազարը կեղևազատում ենք և մանր քերիչով անցկացնում։

- Սոխը բուսայուղի մեջ մոտ 3 րոպե տապակում ենք։ Ավելացնում ենք գազարն ու ևս 3 րոպե տապակում։

- Այնուհետև լցնում ենք խճողակը, խառնում ենք և 10-15 րոպե տապակում։ Խճողակը տապակելուց թիակով մանրացնում ենք, որպեսզի հավասարապես տապակվի։

- Եթե դդմիկների կճեպը կոշտ է, ապա կեղևազատում ենք։ Դդմիկները 3-4 մասի ենք կիսում։

- Յուրաքանչյուր դդմիկի պտղամիսը գդալով հանում ենք, բայց մինչև վերջ չենք կտրում դդմիկը, որպեսզի հետո լցոնը լցնելուց ներքևից չթափվի։ Խճողակի մեջ ենք լցնում դդմիկների պտղամիսը, որը նախապես պետք է կտրատել։ Այնուհետև ավելացնում ենք լոլիկի մածուկը, թթվասերը (1 ճ/գդ առանձնացնում ենք), աղ և պղպեղ ենք անում։

- Խառնում ենք և մի քանի րոպե ևս շոգեխաշում։

- Բաժակի տեսքով դդմիկները դնում ենք տապակի կամ ձևամանի մեջ։ Միջուկով լցոնում ենք։ Վրան թթվասեր ենք քսում։

- Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը և 30-50 րոպե եփում ենք` կախված այն բանից, թե որքան ենք ուզում դդմիկները փափկեն։ Մատուցում ենք տաք վիճակում։

Ի դեպ, դդմիկով կոճղերը տարբեր հաստության և բարձրության են` անտառում հանդիպող կոճղերի պես