Ինչպես փայլաթիթեղի միջոցով կրճատել արդուկի սեղանի մոտ անցկացվող ժամանակը (լուսանկարներ)
LifeԱլյումինե կենցաղային փայլաթիթեղն ունի բազմաթիվ հետաքրքիր կիրառություններ, որոնց մասին ոչ բոլորը գիտեն: Հետաքրքրական է, որ փայլաթիթեղն օգնում է հագուստն ավելի լավ ու արագ արդուկել և, այդպիսով, կրճատել արդուկի սեղանի մոտ անցկացվող ժամանակը:
Ինչպես նշում է AdMe.Ru-ն, հարկավոր է փայլաթիթեղը դնել արդուկի սեղանի վրա ու դրա վրայով կտոր անցկացնել: Այս պարզ հնարքի կիրառումից հետո կնկատեք, որ տարբեր գործվածքներ արդուկելն ավելի է հեշտացել:
Աղբյուրը մանրամասնում է, որ փայլաթիթեղը շատ լավ արտացոլում է տաքությունն ու օգնում է արագ հարթեցնել բոլոր ճմռթվածությունները:


Մեկնաբանություններ