Սերխիո Պերեսը ճանաչվել է «Եվրոպա»-ի Գրան պրիի լավագույն ավտոարշավորդ
ՍպորտՍերխիո Պերեսը ճանաչվել է «Եվրոպա»-ի Գրան պրիի լավագույն ավտոարշավորդ: Իսպանացի մարզիկը հանդես է գալիս «Ֆորս Ինդիա» թիմում, որը «Ֆորմուլա 1»-ի ետնապահներից է և՛ ցուցադրած արդյունքներով, և՛ անհատական բոլիդների հզորությամբ: Սերխիո Պերեսը «Եվրոպա»-ի Գրան պրիում որակավորման մրցաշարում կարողացել է գրավել 2-րդ տեղը, սակայն հետագայում տեխնիկական կոմիտեն որակազրկել է մարզիկին մրցման ընթացքում փոխանցման տուփը փոխելու համար: Արդյունքում Պերեսը մեկնարկել է 7-րդ տեղից: Գրան պրիի վերջնական հաշվարկում Պերեսը կարողացել է ետ բերել կորցրածը և մրցարշավն ավարտել 3-րդ տեղում:
«Արմենպրես»-ը հաղորդում է, որ ինֆորմացիան հայտնում է «Ֆորմուլա 1»-ի պաշտոնական կայքը:
Այս ձեռքբերումով Սերխիո Պերեսը 6-րդ անգամ բարձրացավ Ֆորմուլա 1-ի հաղթողների հարթակ: Պերեսը լավագույն արշավորդ է ճանաչվել նաև «Մոնակո»-ի Գրան պրիում: