Բաքուն եւ Անկարան Վրաստանի, Իրանի եւ Թուրքմենստանի նախագահների հետ հանդիպումներ են ծրագրում
HeaderՎրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը տեղի կունենա մինչեւ 2016 թվականի վերջը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալությունը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին:
Նրա խոսքով` Բաքուն եւ Անկարան եռակողմ ձեւաչափով հանդիպումներ են ծրագրում նաեւ տարածաշրջանի այլ երկրների, մասնավորապես, Իրանի եւ Թուրքմենստանի նախագահների հետ:
«Հանդիպումների օրակարգը եւ ճշգրիտ ժամկետը որոշվելու են երեք երկրների պետությունների ղեկավարների ներկայացուցիչների խորհրդակցությունների ընթացքում», -նշել է աղբյուրը: