Պակիստանում ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհվել են Նորվեգիայի եւ Ֆիլիպինների դեսպանները
Ուշադրության կենտրոնումՊակիստանի հյուսիս-արեւելքի Գիլգիթ-Բալտիստան շրջանում ռազմական ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհվել են այդ երկրում Նորվեգիայի եւ Ֆիլիպինների դեսպանները, ինչպես նաեւ Մալայզիայի եւ Ինդոնեզիայի դեսպանների կանայք: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական հեռուստատեսությանը, հաշվի առնելով վթարից տեղացի երկու օդաչուների զոհվելու վերաբերյալ ավելի վաղ ստացված տեղեկությունները, զոհերի ընդհանուր թիվը հասել Է վեցի:
Ըստ առկա տեղեկատվության՝ լուրջ վնասվածքներ են ստացել նաեւ ուղղաթիռում գտնվող Լեհաստանի եւ Ռումինիայի դեսպանները:
Աղետյալ ուղղաթիռը կոշտ վայրԷջք Է կատարել Նալթարի հովտում՝ դպրոցի շենքի վրա: Ընդամենը ուղղաթիռում եղել են վեց պակիստանցիներ եւ 11 օտարերկրյա քաղաքացիներ: Վթարի հետեւանքով ավիացիոն կերոսինի ուժգին բռնկում Է տեղի ունեցել: Պատահարի վկաներից մեկը հայտնել Է, որ կրակի Է մատնվել նաեւ դպրոցը, որի վրա վայրԷջք Էր կատարել ուղղաթիռը: Նրա խոսքով շենքում երեխաներ են եղել: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ դպրոցը փակ Է եղել:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, դիվանագետների ու լրագրողների փոխադրող երեք ուղղաթիռներ օդից ուսումնասիրում Էին այդ տարածքը՝ ստուգելու անվտանգությունը Գիլգիթի նահանգի վարչական կենտրոն Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի այցի նախօրեին: