Եթե սիրում եք յուրահատուկ թխվածքներ պատրաստել, ապա այս խրճիթը Ձեզ համար է
LifeԲաղադրիչներ
- կարագ - 200գր
- ալյուր - 330գր
- վանիլին - 2գր
- աղ - մեկ պտղունց
- թթվասեր - 700գր
- բալ - 600գր(առանց կորիզ)
- շաքարավազ - 200գր
- փխրեցուցիչ - 1թ/գդ
- շոկոլադ սև - 1թ/գդ(քերած)
Պատրաստման եղանակ
- Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, աղը, վանիլինը, փխրեցուցիչը, սառեցրած կարագը ու ձեռքերով տրորելով վերածում զանգվածը փշրանքի: Ավելացնում ենք 200գր թթվասերը և հունցում փափուկ խմոր:

- Պատրաստի խմորը փաթաթում ենք ցելոֆանով ու տեղափոխում սառնարան 30-40
րոպեով:
- Դնում ենք բալը քամիչի մեջ, որպեսզի քամվի(շատ կարևոր է, որ բալը լինի չոր, առանց հյութի):
Հանում ենք խմորը սառնարանից, բաժանում մի քանի գնդի, գրտնակով բացում ենք
յուրաքանչյուր գունդը և կտրատում երկար շերտերով:
- Ապա դնում ենք քամված բալը յուրաքանչյուր շերտի երկայնքով և ամրացնում խմորի
ծայրերը:
- Ձողիկները դնում ենք տապակի վրա միացնամ ծայրով վերև և թխում ջեռոցում 25-30
րոպե 180 աստիճանում:
- Պատրաստի ձողիկները հանում ենք ջեռոցից և թողնում, որ սառչի:

- Կրեմի համար հարում ենք 500գր թթվասերն ու շաքարավազը:

- Շարում ենք ձողիկները շարքով, իրար վրա:
Առաջին շարքում դնում ենք 5 ձողիկ և վրան քսում պատրաստի կրեմը, ապա վրան
շարում ենք ևս 4 ձողիկ և կրկին պատում կրեմով ու այդպես շարունակ մինչև ձողիկները վերջանան:
- Ապա մնացած կրեմով ամբողջությամբ պատում ենք տորթը ու վրան շաղ տալիս քերած շոկոլադը: Պատրաստի թխվածքը թողնում ենք 4-5 ժամ, որպեսզի կրեմը ներծծվի և կարելի է մատուցել:

Ի դեպ, տորթ “Անտառի խրճիթ”-ում բալի փոխարեն կարելի է դնել ցանկացած այլ հատապտուղ կամ միրգ, իսկ վրան քերած շոկոլադի փոխարեն կարելի է շաղ տալ կոկոսի քերուկ