Քիմ Քարդաշյանի հուզիչ գրառումը
LifeԱմերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայրերի օրվա կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում հուզիչ գրառում է արել` ուղղված հանգուցյալ հորը` հայտնի հայազգի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանին:
«Շնորհավո՛ր տոնդ, հայրի՛կ: Դու աշխարհի լավագույն հայրիկն էիր: Մեր ունեցած վերջին խոսակցության ժամանակ քեզ ասացի, որ ես այնքան հաջողակ մարդ եմ հոր լավագույն օրինակն ունենալու համար: Նաև ասացի քեզ, որ մի օր անպայման երեխաներ եմ ունենալու և նրանց եմ փոխանցելու քեզնից սովորած ամեն բան: Այնքան երջանիկ եմ քեզ պես հայր ունենալու համար: Սիրում եմ քեզ»,-գրել է 35-ամյա աստղը:
Հաջորդ գրառման մեջ Քարդաշյանը շնորհավորել է իր ամուսնուն և 2 երեխաների հորը` ռեփեր Քանյե Ուեսթին:

Slaq.am - Լրատվական աղբյուր