Սելենա Գոմեսը` Louis Vuitton-ի նոր գովազդային արշավում (լուսանկարներ)
LifeTert.am-ը գրում է .
Ամերիկյան հայտնի փոփ երգչուհի, դերասանուհի Սելենա Գոմեսը, ով Louis Vuitton նորաձևության տան աստղային երկրպագուներից է ու բաց չի թողնում գրեթե ոչ մի ցուցադրություն, նկարահանվել է բրենդի նոր գովազդային արշավում:
Ինչպես նշում է Tatler-ը, սևահեր գեղեցկուհին նորաձևության տան գլխավոր կրեատիվ դիզայներ Նիկոլյա Ժեսկյերի առաջարկով պաշտոնապես դարձել է Louis Vuitton-ի գովազդային դեմքը:
Նշվում է, որ ֆոտոսեսիայի առաջին լուսանկարները Գոմեսը հրապարակել է Instagram-ի իր էջում, ինչից հետո նրա երկրպագուների 70 միլիոնանոց բանակը սկսել է քննարկել, թե արդյոք երգչուհուն սազում է ռուսական ոճով «ուշանկա» գլխարկը:


