Մեքսիկայում ուսուցիչների եւ ոստիկանության ընդհարումների հետեւանքով կան զոհեր, տուժածների թիվն անցնում Է 100-ից
HeaderՄեքսիկայի հարավում առնվազն երեք մարդ է սպանվել բողոքող ուսուցիչների եւ ոստիկանության միջեւ ծայր առած ընդհարումների հետեւանքով: Այդ մասին հայտնել Է BBC-ն: Եվս 100-ից ավելի մարդ, ներառյալ ոստիկաններ, վիրավորվել են:
Միջադեպը տեղի է ունեցել Օախակայի նահանգում, որտեղ անցյալ շաբաթ արհմիության երկու առաջնորդներ կալանավորվել էին կոռուպցիայի մեղադրանքով: CNTE արհմիության անդամները, որը հայտնի է իր արմատական ակտիվությամբ, արգելափակել Էին ճանապարհները Մեքսիկայի հարավային մասում:
Իշխանությունները հայտարարել են, թե ոստիկանները փորձել են բացել ճանապարհները, երբ անհայտ զինյալներ երկու կողմից սկսել են կրակել՝ քաոս եւ բախումներ հրահրելու նպատակով:
Արհմիության անդամների գործողությունները երկրի հարավում կազմալուծել են տրանսպորտի աշխատանքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: