Ստամբուլում արմատական իսլամիստները հարձակվել են Radiohead ռոք խմբի երկրպագուների վրա
ՄիջազգայինՍտամբուլում ոստիկանությունը արցունքաբեր գազով, ջրցան մեքենաներով եւ ռետինե փամփուշտներով ցրել է Ջհանգիր թաղամասում կազմակերպած խաղաղ ցույցը:
Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին տարերային ցույցի՝ իրենց բողոքը հայտնելով Radiohead ռոք խմբի երկրպագուների վրա արմատական իսլամիստների հարձակման դեմ, ինչպես նաեւ պաշտպանելով աշխարհիկ պետության սկզբունքներն ու ազատ ապրելակերպի իրենց իրավունքը:
Ակցիայի մասնակիցները ձեռքերում պահել էին գարեջրի եւ գինու բաժակներ, հայտնում է Euronews-ը:
Հիշեցնենք, որ ծայրահեղականները ռոք խմբի սիրահարների վրա էին հարձակվել հունիսի 17-ի երեկոյան՝ Velvet Indieground Records սրճարանում Radiohead բրիտանականմ ռոք խմբի նոր ալբոմի ցուցադրության ժամանակ: