Երուսաղեմի պատրիարքարանն արդեն 3 ամիս է՝ ուսումնասիրում է մանկապղծության մասին լուրերը
ՄիջազգայինNews.am-ը գրում է .
Երուսաղեմի հայոց պատրիարքությունն արդեն 3 ամիս է՝ ուսումնասիրում է մամուլում տեղ գտած լուրերը, թե Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը պատրիարքարանում պաշտոնավարելու տարիներին մանկապղծություն է կատարել:
NEWS.am-ի թղթակցին պատրիարքարանի մամլո դիվանից հայտնեցին, որ երբ ուսումնասիրություններն ավարտեն, համապատասխան հայտարարությամբ հանդես կգան:
Նշենք, որ ըստ ֆրանսիական եւ իսրայելական մամուլի՝ 1990-ական թվականներին Երուսաղեմի հայկական վանքի բարձրաստիճան հոգեւորականները բռնաբարել են մանկահասակ տղայի: Նա 2013թ.-ին բողոք է ներկայացրել Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի դեմ, որն այդ ժամանակ արդեն բնակվում էր Ֆրանսիայում:
2015թ. արքեպիսկոպոսի դեմ ներկայացվել է մեղադրանք եւ հարուցվել քրեական գործ, որը 2016-ին ուղարկվել է դատարան: Առաջիկայում սպասվում էր դատավարություն, սակայն օրեր առաջ արքեպիսկոպոսը մահացել է:
Մայր Աթոռը նույնպես այսքան ժամանակ որեւէ հայտարարություն չի արել այս հրապարակումների վերաբերյալ: Ըստ Մայր Աթոռի մամլո դիվանի՝ իրենք դիմել են Երուսաղեմի թեկին՝ պարզաբանում ստանալու համար: Պատասխանը ստանալուց հետո Մայր Աթոռը հանդես կգա հայտարարությամբ: