Թել-Ավիվում մեքենան բախվել է ռեստորանին. 3 մարդ է զոհվել
ՄիջազգայինԹել-Ավիվի կենտրոնում մեքենան բախվել է ռեստորանին։ Ինչպես հայտնում է Haaretz թերթը, երեք մարդ զոհվել է, եւս վեցը վիրավորվել են։
Նախնական քննության տվյալներով, վարորդը կորցրել է մեծ արագությամբ ընթացող մեքենայի կառավարումը։ Մեքենան նախ բախվել է սյանը, ապա մխրճվել ռեստորանի այցելուների մեջ։ Զոհերից մեկը մեքենայի վարորդն է եղել։
Ենթադրվում է, որ վարորդը սրտի նոպա է ունեցել, որն էլ վթարի պատճառ է դարձել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։