Իրանը 100 օդանավ գնելու մասին համաձայնություն է ձեռք բերել Boeing-ի հետ
ՄիջազգայինԻրանի ղեկավարությունը 100 օդանավ գնելու մասին համաձայնություն է ձեռք բերել Boeing ընկերության հետ: Այս մասին ասել է Իրանի քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեզադեն, փոխանցում է Die Welt-ը:
Աբեզադեն նշել է, որ երկրում առկա 250 օդանավերից 230-ը փոխանակման կարիք ունեն:
Համաձայնությունը պետք է հավանություն ստանա ԱՄՆ Կառավարության կողմից: