Հայտնի հաղորդավարուհին ամուսնանում է
LifeԱյսօր՝ հունիսի 19-ին, տեղի է ունենալու հաղորդավարուհի, Եվրատեսիլում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի հարսանյաց հանդիսությունը: 28-ամյա հաղորդավարուհու ընտրյալը «ԼեգալԼաբ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր, Ծիրանի Մշակութային Հանգույցի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանն է։
Գոհարի ապագա ամուսինն ավարտել է Ամերիկյան համալսարանը, նաեւ նկարում է: Նարեկը ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Շարամբեյանի թոռն է: Զույգը նշանադրվել էր նախորդ տարվա դեկտեմբերին: