Հիլարի Քլինթոնը 2-րդ թոռն է ունեցել
ՄիջազգայինԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի եւ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դուստր Չելսի Քլինթոնը 2-րդ երեխային է լույս աշխարհ բերել: Այս մասին Չելսի Քլինթոնը հայտնել է իր Թվիթերում, փոխանցում է Gazeta-ն:
«Մարկն ու ես լի ենք երախտագիտությամբ եւ սիրով, քանի որ նշում ենք մեր որդու՝ Այդան Քլինթոն Մեզվինսկիի ծնունդը»,- գրել է Չելսի Քլինթոնը:
Հաղորդվում է, որ Չելսի Քլինթոնը Հիլարիի միակ դուստրն է: