Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Իրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Ryanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Վլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին


ՄԱԿ-ը Փախստականների համաշխարհային օրվան նվիրված միջոցառում է անցկացրել Երևանում

Հասարակություն

ՄԱԿ ՓԳՀ-ի՝« Մենք կանգնած ենք Փախստականների կողքին» և Օքսֆամի «Սիրիայի կողքին» քարոզարշավների շրջանակներում հունիսի 18-ին Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում տեղի ունեցավ Փախստականների համաշխարհային օրվան նվիրված՝ «Ճգնաժամի հինգ տարին. նոր կյանքի մաքառման հինգ տարին»  խորագրով՝ ՄԱԿ ՓԳՀ-ի և Օքսֆամ կազմակերպության համատեղ միջոցառումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը և Օքսֆամ մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Սիրելի՛ սիրիահայեր, ուրախ եմ այսօր ողջունել ձեզ ձեր Հայրենիքում: Ամենախելացի որոշումը, որ կայացրիք սիրիական պատերազմի առաջին օրերին, ձեր Հայրենիք վերադառնալն էր: Շնորհակալություն: Ուրախ եմ, որ այստեղ կարողանում եք աշխատել, ստեղծագործել, նվիրվել և ձեր ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման գործում: Ուզում եմ հավատալ, որ դժվարությունները ետևում են մնացել: Մենք բոլորս՝ պետությունը, սփյուռքի նախարարությունը, ՄԱԿ-ի գրասենյակը, միջազգային կազմակերպությունները, պետք է անենք ամեն ինչ, ոÖ € կարողանաք աշխատել, հզորանալ, հզորացնել մեր Հայրենիքը: Այսօր նշում ենք Փախստականի օրը, որը և ձերն է, և ձերը չէ, դուք փախստական չեք, դուք ձեր Հայրենիքում եք»:

Օքսֆամ մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը նշեց, որ աշխարհում փախստականների թիվը մեծանում է, և դա անհանգստացնող մարտահրավեր է բոլորի համար: Դիմելով սիրիահայերին՝ նա հավելեց. «Դուք փախստական չեք, դուք մեր հայրենակիցներն եք, և ձեր մշակույթը բերել եք մեր երկրի զարգացման գործին: Սփյուռքի նախարարության հետ համատեղ ծրագրեր ենք իրականացնում, որոնք կնպաստեն Հայաստանում ձեր կայացման և ինտեգրման գործընթացին: Դուք կարողանում եք ինքնաբավ լինել»:

ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը շեշտեց. «Մեծարգո՛ պարոն դեսպան, տիկի՛ն նախարար, հարգարժա՛ն հյուրեր: Այսօր նշում ենք մի օր, որ նվիրված է այն մարդկանց , ովքեր ստիպված են եղել տեղահանվել և ապահով հանգրվան գտնել: Երբ ասում ենք ճգնաժամի 5 տարի, ասում ենք 5 տարի ոչնչացում, տառապանք և մահ:Ցավոք, Սիրիայի պատերազմը եզակի չէ, աշխարհում կան երկրներ, որ կործանման եզրին են: Շատ փխրուն բան է խաղաղություն ասածը: Սիրիայի պատերազմի 5 տարին եղել է մաքառման 5 տարի: Սիրիահայերին Հայաստանում օգնել են և՛ կառավարությունը, և միջազգային ու հասարակական կազմակերպությունները, և՛ բնակչությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սփյուռքի նախարարին արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար»:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին սիրիական պատերազմի զոհերի հիշատակը:

Հնչեցին Զարուհի Բաբայանի և իր Երգի ստուդիայի սաների «Ավե Մարիա», «Կիլիկիա» ստեղծագործությունների հիանալի կատարումները:

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ տեղահանված սիրիացի գործարարների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, ինչպես նաև՝ փախստականների թեմատիկ ֆոտո-ցուցահանդես և հիշատակի մոմավառության արարողություն:

Միջոցառումն ավարտվեց փախստականների պատմություններն ամփոփող ՄԱԿ ՓԳՀ «Խաչմերուկներ» գրքի շնորհանդեսով:  Ցուցադրվեց սիրիացի ոճաբան Գևորդ Շադոյանի երեխաների հագուստի հավաքածուն:

Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞Հուլիսյան ապոկալիպսիս. Մոսկվային մոտենում է հզոր ցիկլոնԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՌուսաստանից, Ադրբեջանի տարածքով, հեղուկ գազ և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՄատենադարանի պատվիրակությունը ժամանել է Սուրբ Ղազար կղզիՍև հաղարջ. օգուտներ, վնասներ և հակացուցումներԵղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրավորներՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականԲաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվելՖրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակՆորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճանԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՈւկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. ՋաբարովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանՖԻՖԱ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի Վենեսուելայում երկրաշարժից տուժածներինՀունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել Ինչպե՞ս նշել Վարդավառը. տոնի խորհուրդն ու չթույլատրված քայլերըԿատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցություններըԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԱշոտյանի քրգործում չկա տուժող, չկա վնաս, սա արդարադատական պրոցես չէ. Մկրտչյան Իշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԻրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը Ժողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըRyanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՎլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը. Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի վաճառքի մասին Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակ Գյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՕսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը` 88 տարեկանում
Ամենադիտված