Պուտինը ԱՊՀ-ի երկրների ղեկավարներին շնորհավորել Է Հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ
ՀասարակությունՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի ղեկավարներին շնորհավորել Է Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ, տեղեկացնում Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Շնորհավորական ուղերձներում ընդգծվում Է, որ Մեծ հաղթանակը մեր ժողովուրդների ընդհանուր, անգին սեփականությունն Է, որոնք ուս-ուսի մարտնչել են դաժան թշնամու դեմ եւ աշխարհը փրկել նացիզմից, եւ այսօր մեր պարտքն Է սրբորեն պահպանել մեր ընկած հերոսների հիշատակը, հոգածությամբ շրջապատել պատերազմի վետերաններին, թույլ չտալ անցյալի ողբերգական իրադարձությունների կրկնվելը»,- նշվում Է հաղորդագրության մեջ:
Պուտինն ընդգծել Է, որ «Հայրենական մեծ պատերազմի տարիներին կոփված եղբայրական բարեկամությունը, այսուհետեւ Էլ կնպաստի մեր ժողովուրդների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը եւ արժանի օրինակ կծառայի ներկա ու ապագա սերունդների համար»: