Թուրքիա գազամատակարարումը չի դադարեցվել՝ չնայած դժվարություններին. Պուտին
HeaderՌուսաստանն անգամ մեկ օրով չի դադարեցրել Թուրքիա գազամատակարարումը՝ չնայած դժվարություններին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք անգամ մեկ օրով չենք դադարեցրել Թուրքիա գազամատակարարումը՝ չնայած բոլոր դժվարություններին։ «Երկնագույն հոսքը» գործարկվում է ամբողջական ծավալով Սև ծովի հատակով։ Ցամաքային ուղիներով մատակարարումները նույնպես իրականացվում են ամբողջական ծավալով»,- նշել է ՌԴ նախագահը։