Կոլումբիան դուրս եկավ կիսաեզրափակիչ
ՍպորտՖուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում տեղի ունեցավ 2-րդ քառորդ եզրափակիչ հանդիպումը: Ուժերը չափեցին Կոլումբիայի և Պերուի ազգային ընտրանիները: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպումը անցել է անչափ լարված պայքարում և ձգվել մինչև 11 մետրանոց հարվածաշարը: Խաղի հիմնական ժամանակը հաղթողին չի որոշել և նույնիսկ գոլեր չեն գրա նցվել: Լրացուցիչ ժամանակում կրկնվել է խաղի սցենարը: 11 մետրանոցներն իրացնելիս հաջողությունը ուղեկցել է Կոլումբիային: Պերուի հավաքականի ֆուտբոլիսնտերը վրիպել են 2 անգամ: