Իրաքի բանակը հսկողություն Է հաստատել Էլ Ֆալուջայի կենտրոնական շրջանի նկատմամբ
HeaderԻրաքի անվտանգության ուժերը հսկողություն են հաստատել Էլ Ֆալուջա քաղաքի կենտրոնական շրջանի նկատմամբ եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատել կառավարական համալիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ալ Հադաս» հեռուստաալիքին:
Իր հերթին Al Sumaria հեռուստաալիքը, վկայակոչելով Իրաքի համերկրային ոստիկանության հրամանատարության հայտարարությունը, հայտնել Է, որ Իրաքի անվտանգության ուժերը ԻՊ-ի զինյալներից ազատել են Էլ Ֆալուջայի վարչակազմի շենքը:
«Համերկրային ոստիկանության ստորաբաժանումներն այսօր ազատել են Էլ Ֆալուջայի վարչակազմի շենքը եւ Իրաքի դրոշը տեղակայել դրա վրա»,-հեռուստաալիքին հայտարարել Է համերկրային ոստիկանության ղեկավար Ռայիդ Շաքիր Ջաուդաթը:
Հեռուստաալիքը նշում Է, որ Իրաքի անվտանգության ուժերը մտել են Էլ Ֆալուջայի Ալ Արսան շրջան եւ ապահովել անվտանգությունը Եփրատ գետի ձախ ափին:
Քաղաքի նկատմամբ հսկողությունը երկրի իշխանությունների համար կարեւոր Է Բաղդադին դրա մոտ գտնվելու պատճառով. ԻՊ-ի զինյալները մայրաքաղաքից 65 կիլոմետր արեւմուտք գտնվող Էլ Ֆալուջան որպես հենակետ են օգտագործում գրոհներ իրականացնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: