«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը Կիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը


Երբ դասախոսը դառնում է ամուսին. ArmComedy-ի Նարեկի «աշխատանքային սիրավեպը»

Life

Youth.tert.am-ը գրում է .

Tert.am Youth-ի զրուցակիցն այս անգամ ArmComedy քաղաքական-երգիծական հաղորդման հաղորդավար,  հումորիստ Նարեկ Մարգարյանի գեղեցկուհի կողակից՝ Մաշա Գասպարյանն է: Գեղեցիկ սիրո պատմության, Նարեկի հոգատար ամուսին լինելու, ապագա բալիկի և այլ  հարցերի պատասխանները՝ զրույցում:

Ինչպե՞ս դասախոսը վերածվեց ասպետի:)

-Ամեն ինչ շատ աստիճանաբար է եղել մեզ մոտ: Սեր առաջին հայացքից չի եղել և առհասարակ չեմ էլ հավատում, որ մարդուն կարելի է սիրել առանց ճանաչելու նրա տեսակը: Սկզբում  ֆեյսբուքով հարցեր էի տալիս դիպլոմային աշխատանքիս վերաբերյալ, իսկ ավարտելուց հետո աստիճանաբար ուրիշ բնույթ սկսեցին կրել այդ նամակները: Սկսեցինք կիսվել սիրելի երգերով, ֆիլմերով՝ մինչև  հասկացանք, որ ժամանակն է հանդիպել արդեն ոչ որպես նախկին ուսանող և դասախոս:

Ասում են, որ ամուսնական կյանքի ընթացքում զույգերը նորովի են ճանաչում  իրար: Ինչպիսի՞նն է Նարեկը ամուսնու կարգավիճակում:

-Համամիտ եմ այդ մտքի հետ: Թեև մենք 4 տարի ընկերություն ենք արել ու թվում էր ամեն մանրուք գիտենք միմյանց մասին, բայց ամուսնությունից հետո բոլորովին այլ աշխարհ բացվեց մեր առջև: Սկսեցինք հարմարվել իրար, երբեմն թեթև վիճել, բայց այդ փուլն էլ շատ արագ անցավ: Ինձ նույնիսկ թվում է, որ ամուսնությունից հետո շատ հարցերում նմանվել ենք իրար: Ամուսնու կարգավիճակում Նարեկը շատ հոգատար է: Իրականում կարող եմ ժամերով խոսել ու պատմել ամուսնուս մասին, բայց միայն կասեմ՝ շատ երջանիկ եմ, որ Նարեկի կինն եմ:

 

Ինչպե՞ս հայտնեցիք հղիության մասին լուրը և ինչպե՞ս արձագանքեց ապագա հայրիկը:

-Հղիության մասին լուրը իրականում կուզենայի ավելի օրիգինալ հայտնել, բայց քանի որ բնավորությամբ շատ էմոցիոնալ եմ…(ժպտում է) լուրն իմացա ու  ամբողջ ուժով  բղավեցի: Այնքան բարձր, որ Նարեկին քնից արթնացրի:

Տղա է, թե՞ աղջիկ

-Տղա երեխայի ենք սպասում: Բայց անպայման ուզում եմ աղջիկ էլ ունենանք: Կարծում եմ, որ կինը տարբեր սեռի երեխայի հետ յուրովի է վայելում մայրությունը: Երջանիկ կլինեմ, որ և՛աղջկա և՛ տղայի մայր լինեմ։

Ի՞նչ տեսակ օրիգինալ վերաբերմունք է ցուցաբերում  Նարեկը հիմա: Ինչ-որ հատուկ քայլեր անում է՞, որպեսզի ընդգծի Ձեր կարգավիճակը:

-Ամուսինս միշտ շատ ուշադիր է եղել, բայց հիմա առավել ուշադիր է: Նարեկ Մարգարյանն  ամուսնու կերպարում  իսկական հրաշք է: Հատկապես, երբ հիմա հղիության վերջին ամսում եմ ու ամեն պահի սպասման մեջ ենք: Կողքիցս չի ուզում բացակայել, որ մենակ չլինեմ այդ պահին: Հիմա նույնիսկ նկարահանումների  ժամանակ հեռախոսը չի անջատում, որ անհասանելի չլինի, երբ ժամանակը գա: 

Վերջերս երեխայի ծննդյանն ընդառաջ  խնջույք  էիք  կազմակերպել: Ո՞ւմ  գաղափարն  էր և կողմ է ապագա հայրիկը նման խնջույքներին:

-Այո, գաղափարը  իմն էր: Կազմակերպել էի ամերիկյան «baby shower» կոչվող խնջույքը: Հայաստանում այն դեռ տարածված չէ, բայց վստահ եմ, որ ժամանակի հետ տարածված կդառնա, քանի որ շատ հաճելի երևույթ է, իսկ ապագա մայրիկին դրական էմոցիաները երբեք չեն խանգարում: Հավաքվել էինք միայն աղջիկներով ու նշում էինք ապագա բալիկիս ծնունդը: Նաև շատ օգտակար և հաճելի նվերներ ստացավ տղաս: Ամուսինս միշտ աջակցում է ինձ, երբ ես օրիգինալ մտքեր եմ ունենում:

 

 Ի՞նչ անուն է կրելու Ձեր բալիկը:

-Անվան հարցում դեռ չենք կողմնորոշվել: Ընտրել ենք մի քանի անուն, երբ տղաս ծնվի կարծում եմ միանգամից կհասկանանք, որ անունն է ավելի շատ սազում նրան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Գիտնականները պարզել են, որ նուռը կարող է օգնել քաղցկեղի բուժմանը․ ահա թե ինչպեսՀաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՎերականգնվում են պատմական նշանակության որմնանկարներԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըԿոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրելԿարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿՄեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանումՎանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյnւն. կա վիրшվորԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՍևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվելՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինենՆագելսմանը հեռացել է Գերմանիայի հավաքականից․ Կլոպը կարող է լինել հաջորդ գլխավոր մարզիչըԻսրայելի ՊԲ-ն հայտարարել է Լիբանանում «Հըզբոլլահի» 10 թիրախների վրա հարվածների մասին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավnր կաԴոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԲանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Ավետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանՅուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը ԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինԿիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
Ամենադիտված