Դեբեդ գետն ընկած մեքենայի 22-ամյա վարորդի որոնումները վերսկսվել են. արդյունք դեռ չկա
Ուշադրության կենտրոնումՆախօրեին՝ հունիսի 16-ի երեկոյան, Տավուշի մարզի Դեբեդ գետն ընկած ավտոմեքենայի վարորդի որոնողափրկարարական աշխատանքները վերսկսել են այսօր առավոտյան ժամը 06.40-ից. մասնակցում է 4 հրշեջ-փրկարար:
Նշենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 16-ին, ժամը 19.34-ին ահազանգ էր ստացվել, որ Տավուշի մարզի Այրում գյուղի կայարանի մոտ ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-21011» մակնիշի (անհայտ համարանիշ, վարորդ` 22-ամյա Ա. Մ.) ավտոմեքենան ընկել է գետը:
Փրկարարները գետի երկայնքով (մոտ 7 կմ) իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներ եւ քաղաքացիներ:
Վատ տեսանելիության պատճառով ժամը 21.51-ին աշխատանքները դադարեցվել էին: