Երկամյա երեխան խեղդվել է լողավազանում, երբ մայրն ու տատը գնումների էին գնացել
ՄիջազգայինԵրկամյա երեխան խեղդվել է Պորտուգալիայի առանձնատներից մեկի լողավազանում: Ընտանիքը նախօրեին Անգլիայից ժամանել էր հայտնի Ալգարվե հանգստավայր:
Թողնելով երեխային՝ կանայք գնացել էին գնումների: Երկամյա տղան՝ խաղալով լողավազանում, խեղդվել է: Ինչպես հաղորդում է Dailymail.co.uk-ը, երեխան երկու չափահաս տղամարդկանց հսկողության տակ էր: Ենթադրվում է՝ նրա հարազատների:
Այժմ ոստիկանությունը պարզում է, թե արդյոք մեծահասակների անփութությո՞ւնն է տղայի մահվան պատճառը դարձել: Հետաքննություն է սկսվել: