Բրիտանական խորհրդարանի պատգամավոր Ջո Քոքսը ստացած վնասվածքներից մահացել է
ՄիջազգայինNews.am-ը գրում է .
Լեյբորիստական կուսակցությունից բրիտանական խորհրդարանի պատգամավոր Ջո Քոքսը, որի վրա հինգշաբթի Անգլիայի հյուսիսում հարձակում էին գործել, ստացած վնասվածքների հետեւանքով մահացել է: Այս մասին հաղորդում էBBC-ի ռուսական ծառայությունը:
Դեպքը տեղի է ունեցել Ջո Քոքսի ընտրատարածքում՝ Անգլիայի հյուսիսում: 41-ամյա կնոջ ուղղությամբ 3 անգամ կրակել են, ինչպես նաեւ դանակի մի քանի հարված հասցրել:
Ուեսթ Յորքշիր կոմսության ոստիկանությունը հաղորդում է 52-ամյա տղամարդու ձերբակալության մասին:
Ականատեսների խոսքով՝ հարձակումից հետո Քոքսը որոշ ժամանակ ուժեղ արնահոսությամբ պառկած է մնացել կամրջի մոտ, այնուհետեւ տեղի բնակիչներից մեկը շտապօգնություն է զանգահարել: