Չարենցավանում տեղի ունեցած ավտովթարից երկու անչափահաս է տուժել
ՀասարակությունNews.am-ը գրում է .
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի կարի ֆաբրիկայի մոտակայքում այսօր՝ հունիսի 16-ին, տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժել են անչափահասներ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից, «ՎԱԶ-2121» մակնիշի 03 UU 611 պետհամարանիշով ավտոմեքենան, որի վարորդը 21-ամյա Լ.Մ-ն է, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Մինչեւ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը եւ ուղեւորներ՝ 15-ամյա Ս. Հ.- Ս. Ե.-ը եւ 16-ամյա Հ. Պ.-ը հոսպիտալացվել են Չարենցավան քաղաքի ԲԿ, այնուհետեւ Հ. Պ.-ը տեղափոխվել է «Սրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
NEWS.am-ին հիվանդանոցիցի հայտնեցին, որ տուժածի վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: