Հայ ըմբիշի ոսկե մեդալը՝ Բաքվում
Ուշադրության կենտրոնումԲաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերում Ռուսաստանի առաջին ոսկե մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 59 կգ քաշայինների հաղթող Ստեփան Մարյանյանը:
Հայ ըմբիշը եզրափակիչում գոտեմարտեց բելառուս Սոսլան Դաուրովի հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով:
Կիսաեզրափակիչում Ստեփան Մարյանյանը 4:1 հաշվով պարտության էր մատնել ադրբեջանցի Էլմար Մուխտարովին, դրանից առաջ էլ ուժեղ էր Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանից:
Հիշեցնենք, որ բրոնզե մեդալի համար պայքարում Ռոման Ամոյանը պարտություն էր կրել:
Աղբյուրը՝ Orer.am