Հայտնաբերվել Է EgyptAir-ի կործանված ինքնաթիռի խոսքային ինքնագրիչը
Ուշադրության կենտրոնումԵգիպտոսի կառավարության կողմից վարձակալված Lethbridge John նավը, որը գործի Է դրված EgyptAir ավիաընկերության կործանված A320 ինքնաթիռի բեկորների որոնումներում, Միջերկրական ծովում հայտնաբերել ու ջրից դուրս Է բերել օդաչուների խցիկում բանակցությունները ձայնագրող սարքը: Այդ մասին ասված Է ավիաաղետի հետաքննության հանձնաժողովի հայտարարության մեջ:
«Այդ սարքը ծովի մակերեւույթ Է դուրս բերվել մի քանի փուլով, քանի որ այն վնասված Էր եւ բաժանվել Էր մի քանի մասերի: Նավի սարքավորման օգնությամբ հաջողվել Է ջրից դուրս բերել այն մասը, որում գտնվում Է սարքի կոշտ սկավառակը, որը ձայնագրող սարքի կարեւորագույն դետալն Է»,-նշվում Է հայտարարության մեջ:
Գտածոյի մասին արդեն իրազեկված Է Եգիպտոսի գլխավոր դատախազությունը, որը որոշում Է ընդունել սարքը հանձնել հետաքննության հանձնաժողովին՝ դրա ուսումնասիրման եւ բանակցությունների վերծանման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: