«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը Կիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը


Մինչև հիմա չեմ հավատում, թե ինչպես կարողացա դա հաղթահարել. Անի Խաչիկյանը նոր աշխատանք ունի

Life

Life.panorama.am-ը գրում է .

«ATV» հեռուստաալիքն  առավոտյան նոր հաղորդում ունի.

«IԱռավոտ»՝ այսպես է կոչվում նոր հաղորդումը, որը կվարեն հաղորդավար, պրոդյուսեր Հովհաննես Թովմասյանն ու դերասանուհի Անի Խաչիկյանը:

Life.panorama.am-ը հաղորդման մանրամասների, որպես հաղորդավարուհի ներկայանալու դժվարությունների և նոր աշխատանքային միջավայրի մասին խոսել է Անի Խաչիկյանի հետ:

-Անի, դուք հեռուստադիտողին ավելի շատ ծանոթ եք գեղարվեստական ֆիլմերից, հեռուստասերիալներից, իսկ հիմա արդեն կներկայանաք որպես հաղորդավարուհի. Կպատմե՞ք առաջարկի և այն ընդունելու՝ Ձեր որոշման մասին:

-Վերջերս «ATV»-ի կողմից ստացա հաղորդումը վարելու առաջարկն ու սիրով ընդունեցի, թեպետ պետք է նշեմ նաև, որ համաձայնվելը մի փորք բարդ էր, քանի որ այս ոլորտում փորձ չունեմ, մտավախություն ունեի՝ կկարողանամ արդյոք, թե ոչ, բայց ինչպես եթերային երկու օրերը փաստեցին, այս փորձությունն էլ կարելի է հաղթահարել և նոր փորձառություն ձեռք բերել:

-Անի, առավոտյան հաղորդում վարելը յուրահատուկ նշանակություն ունի. կարծես թե տվյալ հաղորդումների հաղորդավարների միջոցով է շատերի օրը սկսվում, իսկ մարդկանց բարձր տրամադրություն և օրվա լավ մեկնարկ հաղորդելն այնքան էլ հեշտ գործ չէ, ինչպե՞ս եք գլուխ բերում:

-Իրականում այս ոլորտը բավականին բարդ ու պատասխանատու է, բայց միևնույն ժամանակ, շատ հաճելի: Ինչպես նշեցիք՝ նաև ինձնով է սկսվում մարդկանց օրը, իսկ եթե ես հնարավորություն ունեմ այդ օրը, այդ պահին հեռուստադիտողին դրական էներգիա փոխանցել, ապա դա արդեն մեծ բան է:

-Հաղորդումը հեռարձակվում է ուղիղ եթերում. Հետաքրքիր է, փորձ չունենալով հանդերձ, դժվար չէր արդյոք միանգամից ուղիղ եթեր դուրս գալ:

-Այս հարցին չեմ կարողանա ճիշտ պատասխանել, քանի որ ես էլ մինչև հիմա չեմ հավատում, թե ինչպես կարողացա դա հաղթահարել: Առաջին եթերից ժամեր առաջ շատ անհանգիստ ու լարված էի, բայց երբ հաղորդումը սկսվեց ու վերջացավ, արդեն ուզում էի հասկանալ, թե ինչու էի այդքան հանգիստ ու վստահ: Այսինքն՝ մինչ սկսվելն էի անհանգիստ, բայց ուրախ եմ, որ այդ անհնագստությունը ուղղակի վերացավ, մնաց միայն զարմանքը՝ թե ինչպես ինձ մոտ ստացվեց այս փորձությունը:

-Անի, աշխարհում ընդունված է, որ առավոտյան հաղորդումները ավելի վաղ սկսվեն, բայց դուք եթեր եք դուրս գալիս ժամը 10:00-ին, ժամային փոփոխություն առաջիկայում կլինի՞:

-Եթե նույն Եվրոպայում մարդիկ աշխատանքի հասնելու համար պետք է 1.5 ժամ ճանապարհ գնան, ապա մեր երկրում հաստատ այդպես չէ, բացի այդ՝ հիմա արձակուրդային շրջան է ու ժամը 10:00-ն թողարկումը սկսելու համար նորմալ ժամ է, իսկ սեպտեմբերից հավանաբար որոշակի ժամային փոփոխություններ կլինեն:

-Իհարկե, աշխարհում ընդունված ձևաչափ է, որ երգիչը կարող է զբաղվել նաև դերասանությամբ կամ հաղորդավարությամբ, բայց մեզ մոտ միշտ էլ հայտնվում են մարդիկ, ովքեր քննադատում ու ասում են՝ թող ամեն մեկն իր գործով զբաղվի: Այս առումով քննադատվելու վախ չկա՞:

-Ես անձամբ եմ այդ արտահայտությունը հաճախ օգտագործում և իսկապես համաձայն եմ այդ մտքի հետ, որ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի, բայց ստացվել է այնպես, որ մասնագիտությամբ ես կինոգետ եմ, սակայն մարդկանց շրջանում հայտնի եմ որպես դերասնուհի: Միևնույն ժամանակ, եթե ես չեմ զբաղվում իմ մասնագիտությամբ, դա դեռ չի նշանակում, որ ես լավ չեմ կատարում մյուս աշխատանքները: Ամեն ինչ կախված է մարդու ներքին պատասխանատվությունից և պատրաստակամությունից՝ ստեղծելու որակյալ աշխատանք: Այսօր մասնագիտության «չդերասաններ» ունենք, ովքեր շատ ավելի տաղանդավոր են, քան դիպլոմավոր դերասանները, հետևաբար այստեղ խնդիրը աշխատանքին ամենայն պատասխանատվությամբ մոտենալն է ու արածդ աշխատանքի նկատմամբ ներքին կուլտուրա ունենալը:

-Անի, փաստորեն ամռանը չե՞ք հանգստանա, փոխարենը կաշխատեք ու ամառային տաք օրերին նաև Ձեր ջերմ ժպիտը կհաղորդեք հեռուստադիտողին:

-Չգիտեմ՝ կհաջողվի ամռան ընթացքում թեկուզև կարճատև հանգիստ ունենալ, թե ոչ, բայց եթե անգամ չստացվի, միևնույն է, մեծ սիրով կաշխատենք մեր հեռուստադիտողի համար:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Գիտնականները պարզել են, որ նուռը կարող է օգնել քաղցկեղի բուժմանը․ ահա թե ինչպեսՀաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՎերականգնվում են պատմական նշանակության որմնանկարներԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըԿոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրելԿարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿՄեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանումՎանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյnւն. կա վիրшվորԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՍևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվելՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինենՆագելսմանը հեռացել է Գերմանիայի հավաքականից․ Կլոպը կարող է լինել հաջորդ գլխավոր մարզիչըԻսրայելի ՊԲ-ն հայտարարել է Լիբանանում «Հըզբոլլահի» 10 թիրախների վրա հարվածների մասին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավnր կաԴոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԲանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Ավետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանՅուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը ԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինԿիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
Ամենադիտված