Թուրքիայի փոխվարչապետը հերքել է Էրդողանի հրաժարականի մասին լուրերը
HeaderԹուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը բացառել է վերջին օրերին տարածված տեղեկությունները երկրի Նախագահ Էրդողանի հրաժարականի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Թուրքական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում փոխվարչապետն ուղղակի անընդունելի է համարել նման խոսակցությունները: «Նման թեմայով խոսելը պարզապես ամոթալի է: «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկին ղեկավար կա, մենք վարչապետ ունենք, և անձամբ իմ կարծիքով՝ պարոն Դավութօղլուն շատ հաջող է իրեն դրսևորում»,- ասել է Բյուլենթ Արենչը:
Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չէր կարողացել հավաքել այնքան ձայն, որպեսզի կազմեր միակուսակցական կառավարություն: Ներկայում ԱԶԿ-ին անհրաժեշտ է համագործակցել ընտրված մյուս կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ կոալիցիա կազմելու համար, սակայն վերջինները նախապես հայտարարել են, որ իշխող քաղաքական ուժի հետ միավորվելու մտադրություն չունեն: Եթե ընտրությունների ավարտից 45 օր անց կառավարություն չկազմվի, ապա երկրում կանցկացվեն վաղաժամ խորհրդարանական ընտրություններ:
Աղբյուրը՝ Orer.am