Փրկարարները գետում արգելափակված մեքենան դուրս են բերել
ՀասարակությունՀունիսի 15-ին, ժամը 20.40-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի «Լուսաձոր» կոչվող տարածքում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է գետում։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժ.23։45-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 34 QT 868 պետհամարանիշով (վարորդ Հ. Մ.) ավտոմեքենան (4 ուղևոր)։
Արգելափակումից հանել են նաև օգնության եկած և արգելափակված «ՈՒԱԶ» մակնիշի 41 OS 088 պետհամարանիշով (վարորդ Բ. Դ.) ավտոմեքենան: