Քիմ Քարդաշյանը մերկացել է GQ ամսագրի 10-րդ հոբելյանական թողարկման համար (լուսանկարներ)
LifeTert.am-ը գրում է .
Ամերիկյան հեռուստատեսության հանրահայտ աստղ Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է GQ ամսագրի 10-րդ հոբելյանական համարի շապիկի համար:
Ինչպես ընդգծում է Daily Mail-ը, երկրորդ երեխային`որդուն, լույս աշխարհ բերելուց հետո սա Քիմի առաջին համարձակ ու գայթակղիչ ֆոտոսեսիան է և նրա առաջին լուսանկարը GQ-ի շապիկին:
Ամսագրի «շապիկային» լուսանկարում 35-ամյա Քիմը պատկերվել է ամբողջովին մերկ`կրելով միայն ամուսնու նվիրած ադամանդե մատանին, իսկ մարմնի բարեմասնությունը ծածկել է կաշվե բաճկոնի օգնությամբ:
The Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղը լուսանկարվել է նաև վինտաժային մեքենայում՝ ցուցադրելով երկարաճիտ կաշվե կոշիկները:
Եվս մեկ լուսանկարում Քիմը հայտնվել է կաշվե բաճկոնով ու կրքոտ կեցվածքով:


