Փորձենք պատրաստել այս համեղ շոկոլադե պաղպաղակից
LifeԲաղադրիչներ
- շոկոլադ սև - 200գր
- կաթ - 350մլ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 250մլ
- շաքարավազ - 100գր
- ձվի դեղնուց - 4 հատ
Պատրաստման եղանակ
- Շոկոլադը անցկացնում ենք խոշոր քերիչով:Եթե ցանկանում ենք ստանալ ավելի հագեցած շոկոլադային համ, ապա պետք է օգտագործել մուգ շոկոլադ, իսկ կաթնայինի դեպքում պաղպաղակը լինում է ավելի քաղցր և նուրբ համով:

- Խառնում ենք սերուցքը կաթի հետ, տեղափոխում կրակի վրա, հասցնում եռման վիճակի, ապա ավելացնում շոկոլադը և խառնում մինչև վերջինիս լուծվելը:

- Դեղնուցները հարում ենք շաքարավազի հետ մինչև փրփրելը և ծավալով ավելանալը, ապա վրան ավելացնում շոկոլադային զանգվածը՝ չմոռանալով անընդհատ խառնել այդ ընթացքում:

- Ստացված զանգվածը կրկին լցնում ենք կաթսայի մեջ և տեղափոխում թույլ կրակի վրա և խառնելով եփում մինչև գդալի վրայից դանդաղ և դժվարությամբ հոսելու վիճակը:Ոչ մի դեպքում չի կարելի հասցնել եռման վիճակի, հակառակ դեպքում դեղնուցները կգնդվեն:

- Հանում ենք ստացված կրեմային զանգվածը կրակի վրայից, լցնում ամանի մեջ, վրան ծածկում ցելոֆանով կամ թղթով, որպեսզի սառչելուց վրան չոր շերտ չառաջանա և տեղափոխում սառցարան կես ժամով: Հանում ենք պաղպաղակը սառցարանից և հարում բլենդերում կամ ուժեղ հարիչով, ապա կրկին տեղադրում սառցարան: Մեկ անգամ ևս հարում ենք պաղպաղակը և կրկին տեղափոխում սառցարան: Անհրաժեշտության դեպքում պետք է կրկնել հարելու և սառցարան դնելու պրոցեսը ամեն 30 րոպեն մեկ մինչև նկարում պատկերված կոնսիստենցիայի ստացումը: Տեղափոխում ենք պաղպաղակը սառցարան 2-3ժամով վերջնական պատրաստի վիճակի հասնելու համար:

- Մատուցում ենք պաղպաղակը թարմ հատապտուղների կամ հարված սերուցքի հետ:

Օգտագործելով բաղադրիչների այս քանակությունը, դուք կստանաք մոտ 800 գր հիանալի տնական շոկոլադե պաղպաղակ: