Արգենտինայում նախկին նախարարին բռնել են վանքում գանձ թաքցնելու փորձ անելիս
ՄիջազգայինԱրգենտինայի հասարակական աշխատանքների նախկին նախարար Խոսե Լոպեսը, որն աշխատել Է նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների կառավարությունում, փաստական ապացույցներով ձերբակալվել Է վանքի տարածքում 8,5 միլիոն դոլար թաքցնելու փորձ անելիս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ոստիկանները երկրի մայրաքաղաք Բուենոս Այրեսի արվարձանի վանքում Լոպեսին ձերբակալել են այն բանից հետո, երբ տեղացի մի բնակչից հաղորդում Է ստացվել գիշերը մենաստանի տարածքում կողմնակի աձի հայտնվելու մասին: Լոպեսի ավտոմեքենայի բեռնախցիկում խուզարկության ընթացքում գտել են դոլարներով, եվրոներով, ճապոնական իեններով եւ քաթարական ռիալներով 160 փաթեթներ, ոսկերչական իրեր եւ թանկարժեք ժամացույցներ, ինչպես նաեւ զենք, որի թույլտվություն չի եղել:
Ըստ որում Լոպեսը փորձել Է կաշառել իրեն ձերբակալող ոստիկաններին, իսկ երբ չի ստացվել, վանականներին հայտարարել Է, թե պատրաստվում Էր փողը տալ նրանց կարիքների համար, իսկ կարգի պահապանները մտադիր են իրեն կողոպտել: