Թուրքիայում ԵՄ դեսպանը հրաժարական է տվել
HeaderԹուրքիայում Եվրամիության պատվիրակության ղեկավար, գերմանացի Հանսյորգ Հաբերը հրաժարական է տվել: Ոչ Թուրքայում ԵՄ պատվիրակությունը, ոչ ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակը որևէ մեկնաբանություն այս մասին չեն տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Deutsche Welle լրատվականը:
2016 թվականի մայիսին Հաբերը Թուրքիա-ԵՄ վիզային ռեժիմի վերաբերյալ իր հայտարարության համար կանչվել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն` պարզաբանումներ տալու: Էրդողանը քննադատություններ էր հնչեցրել ընթացող գործընթացի վերաբերյալ, ինչին ի պատասխան ԵՄ դեսպանն ասել էր. «Մենք համաձայնության ենք գալիս ոչ թե անհատների, այլ պետությունների հետ»: