Լևոն Զուրաբյանի և Բարսեղ Բեգլարյանի առանձնատներից գողություն կատարողները բերման են ենթարկվել. (լուսանկարներ)
Ուշադրության կենտրոնումՀունիսի 13-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ՊՊԾ հատուկ գումարտակի և Արաբկիրի բաժնի ծառայողները, իրականացնելով համապատասխան միջոցառումներ, մայրաքաղաքի Սեբաստիա փողոցից գողություններ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 1992 թվականին ծնված Շահեն Գասպարյանին և մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 1986 թվականին ծնված Նիկոլայ Հարությունյանին: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական վարչությունը։
Նրանք կասկածվում են Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում շուրջ երեք տասնյակի հասնող գողություն կատարելու մեջ:
Ձեռնարկված միջոցառումներով գողոնի մի մասը հայտնաբերվել և առգրավվել է:
Իրավապահները միջոցառումներ են իրականացնում գողությունների բոլոր հանգամանքները պարզելու և գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ այս օրերին գողություններ էին կատարվել Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և գործարար Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի առանձնատնից։ Բերման ենթարկվածները կասկածվում են այս երկու գողությունները կատարելու մեջ։


