ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ


Մեր հիմնական նպատակը Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելն է. Արայիկ Բաղդադյան

Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի համար Ռիոյի Օլիմպիական խաղերը երկրորդն են: Լոնդոն-2012-ի ձախողումից հետո, Ռիո-2016-ից մարզիչը ակնկալում է առնվազն մեկ մեդալ: Մասնագետը կանխատեսումներ չի անում, նախընտրում է գործով ապացուցել: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Բաղդադյանը խոսեց 4 հայ օլիմպիականների, Խաղերի նախապատրաստական փուլերի, ինչպես նաև՝ իրենց հասցեին հնչեցրած քննադատությունների մասին:

-Պարոն Բաղդադյան, մեր նախորդ հարցազրույցի ժամանակ նշել էիք, որ 2-3 ուղեգիրը հաջողություն կհամարեք: Այժմ Հայաստանի հավաքականն ունի 4 ուղեգիր: Գո՞հ եք:

-Ես նշել էի, որ այս թիմով գոնե 2 ուղեգիր պետք է ունենանք: 3 ուղեգիրը գոհացնող էր, իսկ ահա 6 քաշային կարգերից 4 ուղեգիր ունենալը, այն էլ այս թիմով, հաջողություն է:

-Սակայն չորրորդ ուղեգիրը անակնակալ ստացվեց:

-Այո, Դավիթ Սաֆարյանը ուղեգիր ստացավ մյուս մարզիկների որակազրկման շնորհիվ: Կարելի է ասել' Աստված տեսավ Դիվիթի տանջանքը, աշխատասիրությունը, թափած քրտինքը և նրան այսպիսի հնարավորություն տվեց: Այժմ նա ամբողջովին կենտրոնացել է Օլիմպիական խաղերի վրա: Հավանական է, որ նա չմասնակցի Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի խաղարկությանը: Նրան հատուկ մոտեցում ենք ցույց տալիս, և ավելորդ ծանրաբեռնվածություն նրան հարկավոր չէ: Կկենտրոնանանք բուն մարզման գործընթացի վրա:

-Նախորդ Օլիմպիական խաղերում Հայաստանի ազատ ոճային ըմբիշները ձախողվեցին: Ի՞նչ ակնկալիքներ կան Ռիո-2016-ից:

-Ռիո մեկնող մարզիկները պատահական ըմբիշներ չեն: Սաֆարյանը Օլիմպիական խաղերի փորձ ունի: Նրա մասնակցությունը նախորդ Խաղերին չի կարելի ձախողում համարել, քանի որ այնտեղ մրցավարական կոպիտ խաղտումներ եղան: Գեորգի Կետոևը տիտղոսակիր և ահռելի փորձ ունեցող ըմբիշ է: Բերիանիձեն առաջին անգամ է մասնակցելու Խաղերին, բայց նա էլ միջազգային գորգի փորձ ունի: Գառնիկ Մնացականյանը երկար տարիներ է, ինչ մարզվում է: Ճիշտ է' մասնակցել է միջազգային մրցաշարերի, բայց անգամ երիտասարդների Եվրոպայի կամ աշխարհի առաջնության փորձ չունի: Նրան մեկ հնարավորություն էր տրված, և տեսաք, թե ինչպես նա կատարեց իր առջև դրված առաջադրանքը: Գառնիկը ցանկացած մրցակցին տհաճ անակնկալ կարող է մատուցել: Օլիմպիական խաղերում բոլորը իրար հավասար են: Կանխագուշակումներն այս դեպքում պարապ գործ են:

-Պարոն Բաղդադյան, Դուք հավաքականը գլխավորում եք գրեթե 2009 թվականից: Ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում Ձեր գլխավորած հավաքականում:

-Նախորդ Օլիմպիական հավաքականից մնացել է միայն Դավիթ Սաֆարյանը: Հրավիրվել են Բերիանիձեն և Կետոևը: 57 կգ քաշում մենք միշտ լավ մրցակցություն ենք ունեցել՝ Միհրան Ջաբուրյան, Գարիկ Բարսեղյան, Օհան Գիքինյան, Երվանդ Թադևոսյան, Գառնիկ Մնացականյան և էլի մի քանի մարզիկներ, որոնց մեջ միշտ մրցակցություն է եղել, ինչն էլ իր արդյունքը տվեց:

-Բացի մարզումային բուն գործընթացից, Օլիմպիական խաղերին մասնակցող տղաների հետ առանձին զրուցո՞ւմ եք:

-Այո: Ես տղաներին ասում եմ, որ ճիշտ է' Օլիմպիական խաղերը չես համեմատի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության հետ, բայց հարկավոր չէ Խաղերից «վախենալ»: Պետք է հանգիստ մոտենալ:

-Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը շատ քննադատությունների արժանացավ՝ հատկապես Եվրոպայի առաջնությունից հետո: Դա չի՞ ընկճում հավաքականին:

-Քննադատողներ միշտ էլ եղել են, թող քննադատեն: Բայց թող հաշվի առնեն, որ Օլիմպիական խաղերին մենք 4 ուղեգիր ունեցել ենք միայն 2008-ին, այն էլ' 8 քաշային կարգերից, այժմ 6-ից 4 ուղեգիր ունենք: Քննադատողները թող ավելի խորը նայեն խնդրին: Օրինակ' Երևանում շատ մարզադպրոցներում հրաշալի պայմաններ կան, սակայն նրանցից հավաքականը համալրած ըմբիշներ գրեթե չկան: Իսկ շրջաններում լավ երեխաներ կան, նրանք էլ պայմաններ չունեն: Ցավալի է' շատ: Մենք մասնագետների կարիք ունենք: Իսկ այժմ մեր հիմնական նպատակը Օլիմպիական խաղերում առնվազն մեկ մեդալ նվաճելն է:

-Պարոն Բաղդադյան, նախապատրաստական ի՞նչ փուլեր եք անցնելու մինչև Օլիմպիական խաղերը:

-Մինչև հունիսի 24-ը կլինենք Ծաղկաձորում: Այնուհետևս կմասնակցենք Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի խաղարկությանը, որը կկայանա Վանաձորում հունիսի 25-26-ը: Դրանից հետո' հուլիսի 2-16-ը, Ռուսաստանի հավաքականի հետ համատեղ հավաք կունենանք: Այնուհետև կմեկնենք Վրաստան, այնտեղ էլ համատեղ հավաք կանցկացնենք տեղացիների հետ: Օգօստոսի 5-ին կվերադառնանք Երևան, որտեղ կանցկացնենք վերջին մարզումները: Այնուհետև՝ օգօստոսի 9-ին, 57 կգ և 125 կգ քաշային ըմբիշները ինձ հետ կմեկնեն Ռիո, իսկ օգօստոսի 11-ին մեզ կմիանան 65 կգ և 97 կգ քաշային ըմբիշները՝ մարզիչներ Հովսեփ Հովսեփյանի և Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ: Արդեն Ռիոյում կանցկացնենք 10-օրյա հավաք և կմասնակցենք Խաղերին:

ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Հայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Լոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն
Ամենադիտված