«Կոնգրես» հյուրանոցի մոտ տեղի է ունեցել վթար. կա վիրավոր
Ուշադրության կենտրոնումՀունիսի 14-ին, ժամը 02.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Իտալիայի 1 հասցեում գտնվող «Կոնգրես» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլ. սյանը։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan skyline» մակնիշի 34 MN 174 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ Ա. Գ.-ը (1981 թ. ծնված) հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ ստանալով համապատախան բուժօգնություն, դուրս է գրվել: