Տիգրան Պետրոսյանը կես միավորով է հետ մնում առաջատարներից
Ուշադրության կենտրոնումԱրագ շախմատի Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը շարունակում է ելույթները բուլղարական մրցաշարում:
Մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի երկու ներկայացուցիչները` Տիգրան Պետրոսյանը և Հովհաննես Գաբուզյանը մրցում էին միմյանց հետ: Ի վերջո, պարտիան ավարտվել է ոչ-ոքի:
Այս տուրից հետո Տիգրան Պետրոսյանը կես միավորով է հետ մնում առաջատարներից: Մրցաշարային աղյուսակի առաջատարները 4,5 միավորով Վիտալի Բերնաձկին է և Դիպ Սենգուպան:
Բուլղարիայում անցկացվող մրցաշարը մեկնարկել է հունիսի 8-ին և կեզրափակվի հունիսի 16-ին: Այն բաղկացած է 9 մրցափուլից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 16 հազար 500 եվրո: