«Իսլամական պետությունը» կապ չունի Բեյրութի պայթյունի հետ. Լիբանանի ՆԳՆ
ՄիջազգայինՊայթյունը, որը տեղի է ունեցել նախօրեին Բեյրութում, ուղղված է եղել լիբանանյան բանկի դեմ և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեության հետ կապ չունի: Այդ մասին հայտարարել է Լիբանանի ներքին գործերի նախարարության ղեկավար Նոխադ Մաչնուկը. փոխանցում է Reuters-ը:
«Քաղաքականապես պարզ է, որ պայթյունի թիրախը եղել է միայն Blom բանկը»,- ասել է նախարարը:
Գործակալության տվյալներով՝ Լիբանանում քաղաքական ճգնաժամի պատճառով բանկը սկսել է փակել մի շարք մարդկանց հաշիվներ, որոնք, հավանաբար, կապ ունեն «Հըզբոլլահ» շարժման հետ, որը վերահսկում է երկրի հարավը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բեյրութի կենտրոնում հզոր պայթյուն է տեղի ունեցել: ՆԳՆ-ում հայտնել են, որ ռումբը թողած է եղել բանկի շենքի պատի մոտ' պայուսակի մեջ: