Անգելա Մերկելը մտադիր է այցելել Վրաստան
Ուշադրության կենտրոնումԳերմանիայի Սաքսոնիա-Անհալ երկրամասի վարչապետ Ռայներ Հազելոֆը վրացի լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մոտ ժամանակներս կայցելի Վրաստան: Այս մասին հաղորդում է Georgia Online-ը:
«Մենք մի քանի օր անց Վրաստանի վարչապետին սպասում ենք Գերմանիայում: Կանցլեր Անգելա Մերկելը պլանավորում է մոտ ժամանակներս այցելել ձեր երկիր:
Մեծ ցանկություն ունեմ դառնալու պատվիրակության անդամ, քանի որ ցանկանում եմ ավելի մոտիկից ծանոթանալ ձեր երկրին՝ տարբեր ուղղություններով:
Լավ է, որ ձեր գործընկերությունը դառնում է ավելի ինտենսիվ ու սերտ: Դա մեծ ձեռքբերումն է երկու երկրի համար»,- ասել է նա:
Հունիսի 15-ին տեղի է ունենալու Անգելա Մերկելի ու Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հանդիպումը: