Իսպանիայի Մերիդա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
HeaderԻսպանիայի Մերիդա քաղաքը հունիսի 9-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր չորս քաղաքական ուժերը միաձայն հավանություն են տվել «Արարատ» հայկական միության միջնորդագրին:
Ընդունված ինստիտուցիոնալ հայտարարությունը 1915-1923 թթ. իրադարձությունները որակում է որպես մարդկության դեմ հանցագործություն և 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։