Փրկարարներն առատ ձյան արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա (19 ուղևոր)
ՀասարակությունՀունիսի 11-ին, ժամը 17.51-ին ահազանգ է ստացվել, որ «Merssedes ML 350» մակնիշի 51 OG 001 պետհամարանիշով ավտոմեքենան և մի քանի այլ ավտոմեքենաներ տեղացած ձյան պատճառով արգելափակվել են Արագած լեռան վրա գտնվող «խաշանոց» կոչվող տարածքում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն «Ալագյազ» ՍՊԸ-ի մոտակայքից՝ արգելափակումից, դուրս են բերել 7 ավտոմեքենա (19 ուղևոր) և ուղեկցել անվտանգ երթևեկելի տարածք: